ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 221. ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՈՐՈՇՎԱԾ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հոդված 221. ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՈՐՈՇՎԱԾ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայրությունը Հայաստանի Հանրապետությունում, անկախ ծնողների և երեխայի քաղաքացիությունից և նրանց բնակության վայրից, որոշվում է խորհրդային օրենսդրությամբ:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, այն դեպքում, երբ խորհրդային օրենսդրությամբ թույլատրվում է հայրությունը որոշել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, երեխայի` ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող ծնողները, որոնցից թեկուզ մեկը ԽՍՀՄ քաղաքացի է, իրավունք ունեն հայրությունը որոշելու մասին խնդրագրերով դիմելու ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներին: