Հոդված 223. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ) ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ) ՃԱՆԱՉՈՒՄԸ

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան խնամակալությունը (հոգաբարձությունը) ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ խորհրդային քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սահմանվում է խորհրդային օրենսդրությամբ:
ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների նկատմամբ համապատասխան պետությունների օրենքներով սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում, եթե խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու դեմ կամ դրա ճանաչման դեմ չկան ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկի առարկությունները:
ԽՍՀՄ սահմաններից դուրս օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ համապատասխան պետությունների օրենքներով սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում: