Հոդված 23. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 23. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Ամուսիններից մեկի պարտավորությունների դիմաց բռնագանձումը կարող է տարածվել միայն նրա անձնական սեփականությունը հանդիսացող գույքի վրա և ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության մեջ ունեցած նրա այն բաժնի վրա, որը նրան կհասներ այդ գույքը բաժանելիս:
Ամուսիններից մեկի պարտավորության դիմաց ամուսինները պատասխանատու են իրենց ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքով, եթե դատարանը կպարզի, որ պարտավորությամբ ստացվածը օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի:
Ամուսիններից մեկի հանցագործությամբ պատճառած վնասը հատուցելիս բռնագանձվումը կարող է տարածվել նաև ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վրա, եթե քրեական գործի դատավճռով հաստատված է, որ այդ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով հայթայթված միջոցների հաշվին: