ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ` ՄԻՄՅԱՆՑ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ` ՄԻՄՅԱՆՑ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց: Այդպիսի օժանդակությունը մերժվելու դեպքում նյութական օգնության կարիք ունեցող անաշխատունակ ամուսինը, ինչպես նաև կինը հղիության շրջանում և երեխան ծննդաբերելուց հետո մեկուկես տարվա ընթացքում իրավունք ունի դատարանով ապրուստի միջոց ստանալու մյուս ամուսնուց, եթե վերջինս ի վիճակի է տալու այդ ապրուստի միջոցը: Այդ իրավունքը պահպանվում նաև ամուսնալուծությունից հետո:
(28.03.84 խմբագրությամբ)