Հոդված 39. ԱՄՈՒՍՆՈՒ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Հոդված 39. ԱՄՈՒՍՆՈՒ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնալուծությունը կատարվում է նաև ամուսիններից մեկի միակողմանի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը`
օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
օրենքով սահմանված կարգով անգործունակ է ճանաչվել հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով.
հանցանք կատարելու համար դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:
Ալիմենտի, գույքի բաժանության կամ երեխաների վերաբերյալ վեճ լինելու դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատարանի միջոցով:
Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը գրանցելու համար դիմող ամուսնուց գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(խմբ. 27.12.97 օրենք)