ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 49. ԿԵՂԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 49. ԿԵՂԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք կազմելու մտադրության (կեղծ ամուսնություն), ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել:
Ամուսնությունը, որպես կեղծ ամուսնություն, անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի դատախազը, իսկ այն դեպքում, երբ ամուսիններից միայն մեկն է ամուսնացել առանց ընտանիք կազմելու մտադրության, այդպիսի պահանջ ներկայացնել կարող է նաև մյուս ամուսինը:
Առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնությունը կարող է վավերական ճանաչվել, եթե ամուսնությունը գրանցած անձանց միջև հետագայում ընտանեկան հարաբերություններ են ստեղծվել: