ԸՆՏԱՆԻՔԳլուխ 9 · ԾՆՈՂՆԵՐԻ` ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 70. ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 70. ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ հարազատության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ նրանք զրկվել են ծնողական իրավունքներից:
Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում երեխաների ապրուստը հոգալու պարտականությունից: