ԸՆՏԱՆԻՔԳլուխ 11 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 92. ԽՈՐԹ ՈՐԴԻՆԵՐԻ և ԽՈՐԹ ԴՈՒՍՏՐԵՐԻ` ԽՈՐԹ ՀՈՐԸ և ԽՈՐԹ ՄՈՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 92. ԽՈՐԹ ՈՐԴԻՆԵՐԻ և ԽՈՐԹ ԴՈՒՍՏՐԵՐԻ` ԽՈՐԹ ՀՈՐԸ և ԽՈՐԹ ՄՈՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խորթ որդիները և խորթ դուստրերը պարտավոր են պահել անաշխատունակ, օգնության կարիք ունեցող իրենց խորթ հորը և խորթ մորը, եթե վերջիններս խնամել կամ դաստիարակել են նրանց:
Դատարանը իրավասու է խորթ որդիներին և խորթ դուստրերին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից, եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել կամ խնամել նրանց, ինչպես նաև եթե նրանք պատշաճորեն չեն կատարել խորթ որդիների ու խորթ դուստրերին դաստիարակելու իրենց պարտականությունները: