ԸՆՏԱՆԻՔԳլուխ 11 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 96. ՓԱՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՍԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 96. ՓԱՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՍԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեխաների մշտական դաստիարակությունն ու խնամքը ստանձնած անձինք նրանց հետագա դաստիարակությունից ու խնամքից հրաժարվելու դեպքում պարտավոր են խնամել անչափահաս, ինչպես նաև օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս սաներին, եթե վերջիններս չունեն ծնողներ կամ չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց ծնողներից:
Այս հոդվածով նախատեսված պարտականությունները չեն դրվում երեխաների դաստիարակությունը որպես խնամակալներ (հոգաբարձուներ) իրականացնող անձանց վրա: