ԸՆՏԱՆԻՔԳլուխ 11 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 97. ՍԱՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՓԱՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 97. ՍԱՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՓԱՍՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մշտական դաստիարակության ու խնամքի տակ գտնված անձինք պարտավոր են ապրուստի միջոցներ տալ իրենց փաստական դաստիարակներին, եթե վերջիններս օգնության կարիք ունեցող անաշխատունակներ են և չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց զավակներից կամ ամուսիններից:
Դատարանը իրավասու է ազատելու այս հոդվածով նախատեսված պարտականության կատարումից, եթե այդ անձինք դաստիարակության և խնամքի տակ են գտնվել հինգ տարուց պակաս: