Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Հասարակության մասնակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Հասարակության մասնակցությունը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր հնարավորությունների սահմաններում և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պետական հատվածից դուրս առանձին անհատների և խմբերի, ինչպես, օրինակ, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների և համայնքների հիմքի վրա գործող կազմակերպությունների, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում ակտիվ մասնակցությանը նպաստելու համար և հասարակության կողմից կոռուպցիայի առկայության փաստի, դրա պատճառների և վտանգավորության բնույթի, ինչպես նաև դրա կողմից ստեղծվող սպառնալիքների գիտակցումը մեծացնելու համար։

Այդ մասնակցությունը պետք է ամրապնդվի այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են.

ա) թափանցիկության ուժեղացումը և որոշումների ընդունման գործընթացներում բնակչության ներգրավմանն աջակցելը.

բ) բնակչության համար տեղեկատվության նկատմամբ արդյունավետ մուտքը ապահովելը.

գ) հանրության տեղեկացվածության միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև պետական կրթության ծրագրեր իրականացնելը, ներառյալ ուսումնական ծրագրերը դպրոցներում և համալսարաններում.

դ) կոռուպցիայի մասին տեղեկատվություն փնտրելու, ստանալու, հրապարակելու և տարածելու ազատությունը հարգելը, խրախուսելը և պաշտպանելը: Այդ ազատությունը կարող է ենթակա լինել սահմանափակումների, սակայն դրանք պետք է լինեն այնպես, ինչպես սահմանված է օրենքով, և որոնք անհրաժեշտ են.

i) այլ անձանց իրավունքները կամ համբավը հարգելու համար.

ii) ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանման կամ բնակչության առողջության կամ բարոյականության պաշտպանության համար։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայում հիշատակված հակակոռուպցիոն մարմինները հայտնի լինեն հանրությանը, և պետք է ապահովի մուտքը դեպի այդ մարմինները, այդ թվում՝ անանուն ձևով` ամեն մի դեպքի մասին նրանց հաղորդումներ տրամադրելու համար, որը կարող են դիտարկվել որպես իրավախախտում` սույն Կոնվենցիային համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։