Անցնել բովանդակությանը

Հոդված 52. Հանցագործություններից ստացված եկամուտների փոխանցումների կանխարգելումը և բացահայտումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52. Հանցագործություններից ստացված եկամուտների փոխանցումների կանխարգելումը և բացահայտումը

1. Չխախտելով սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են պահանջվել այն բանի համար, որ ֆինանսական հիմնարկներից, որոնց վրա տարածվում է նրա իրավազորությունը, պահանջի ստուգել հաճախորդների ինքնությունը, խելամիտ միջոցներ ձեռնարկել այն միջոցների սեփականատեր բենեֆիցիարների ինքնությունը պարզելու համար, որոնք դեպոնացված են մեծ ծավալի միջոցներով հաշիվներում, և իրականացնել վերահսկողության առավել խիստ միջոցներ այն հաշիվների նկատմամբ, որոնք փորձում են բացել, կամ որոնք վարվում են նշանակալից պետական լիազորություններով օժտված կամ նախկինում օժտված անձանց, նրանց ընտանիքների անդամների և նրանց հետ սերտորեն կապված գործընկերների կողմից կամ վերոթվարկյալ անձանցից որևէ մեկի անունից։ Վերահսկողության այդպիսի առավել խիստ միջոցները խելամիտ չափով պետք է կոչված լինեն բացահայտելու կասկածելի գործառնությունները՝ դրանց վերաբերյալ իրավասու մարմիններին տեղեկատվություն տրամադրելու նպատակների համար, և որևէ օրինական հաճախորդի հետ գործեր վարելու առումով դրանք չպետք է մեկնաբանվեն իբրև ֆինանսական հիմնարկներին խոչընդոտող կամ արգելող:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցների իրականացումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան և ղեկավարվելով փողերի լվացմանը հակազդելու տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնություններով, պետք է.

ա) հրապարակի խորհրդատվական ցուցումներ այն կատեգորիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց հաշիվների առնչությամբ ֆինանսական հիմնարկներից, որոնց վրա տարածվում է իր իրավազորությունը, սպասվելու է վերահսկողության առավել խիստ միջոցների կիրառում այն հաշիվների և գործառնությունների տեսակների նկատմամբ, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել, և հաշիվներ բացելու և վարելու պատշաճ միջոցների, ինչպես նաև այն հաշիվներով հաշվետվություն վարելու նկատմամբ, որոնք անհրաժեշտ է ընդունել նման հաշիվների վերաբերյալ, և

բ) համապատասխան դեպքերում, մյուս Մասնակից պետության խնդրանքով կամ իր սեփական նախաձեռնությամբ, ֆինանսական հիմնարկներին, որոնց վրա տարածվում է իր իրավազորությունը, պետք է ծանուցի որոշակի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ինքնության մասին, որոնց վերաբերյալ հաշիվների առնչությամբ այդպիսի հիմնարկներից սպասվելու է վերահսկողության առավել խիստ միջոցների կիրառում` ի լրումն այն անձանց, որոնց ինքնությունը ֆինանսական հիմնարկները կարող են պարզել այլ կարգով։

3. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համատեքստում յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ապահովի ֆինանսական հիմնարկների կողմից պատշաճ ժամկետի ընթացքում պատշաճ հաշվետվություն այն հաշիվների և գործառնությունների մասին, որոնց առնչվում են սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված անձինք, որում նվազագույնը պետք է ընդգրկվի այն տեղեկատվությունը, որը վերաբերում է հաճախորդի անձին, ինչպես նաև, որքանով դա հնարավոր է, սեփականատեր բենեֆիցիարին:

4. Իրավախախտումներից ստացված եկամուտները կանխարգելելու և բացահայտելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, յուրաքանչյուր Մասնակից պետություն կանխարգելման համար պետք է պատշաճ և գործուն միջոցներ իրականացնի իր կարգավորող և հսկող մարմինների, բանկային հիմնարկների օգնությամբ, որոնք ֆիզիկական ներկայություն չունեն, և որոնք կապակցված չեն որևէ կարգավորվող ֆինանսական խմբի հետ։ Ավելին. Մասնակից պետությունները կարող են քննարկել իրենց ֆինանսական հիմնարկների նկատմամբ պահանջներ սահմանելու հնարավորությունը` հրաժարվելու այդպիսի հիմնարկների հետ թղթակցային բանկային հարաբերությունների մեջ մտնելուց կամ շարունակելու այդպիսի հարաբերությունները, ինչպես նաև զգուշանալու օտարերկրյա ֆինանսական հիմնարկների հետ հարաբերություններ հաստատելուց, որոնք թույլատրում են հաշիվների օգտագործումը այն բանկերի կողմից, որոնք ֆիզիկական ներկայություն չունեն կամ որոնք կապակցված չեն որևէ կարգավորվող ֆինանսական խմբի հետ:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է քննարկի այնպիսի արդյունավետ համակարգեր ստեղծելու հնարավորությունը, որոնք նախատեսում են համապատասխան պաշտոնատար անձանց առնչվող ֆինանսական տեղեկատվության բացահայտումը և այդ պահանջները չպահպանելու համար սահմանում են պատշաճ պատժամիջոցներ:

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իրենց իրավասու մարմիններին թույլատրեն այդպիսի տեղեկատվության փոխանակում իրականացնել մյուս Մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ, երբ դա անհրաժեշտ է իրավախախտումներից ստացված եկամուտների քննության, իրավունքների հայտարարման և հետ վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են պահանջվել այն բանի համար, որ համապատասխան պաշտոնատար անձանց համար, ովքեր որևէ օտարերկրյա պետությունում որևէ ֆինանսական հաշվի նկատմամբ շահ կամ ստորագրության իրավունք կամ այլ իրավասություն ունեն, սահմանի այդ մասին համապատասխան մարմիններին հայտնելու և այդպիսի հաշիվներին վերաբերող պատշաճ հաշվետվություն վարելու պահանջ։ Այդպիսի միջոցները նաև նախատեսում են պատշաճ պատժամիջոցներ` այդ պահանջները չկատարելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։