Անցնել բովանդակությանը

Հոդված 60. Կադրերի պատրաստումը և տեխնիկական օգնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60. Կադրերի պատրաստումը և տեխնիկական օգնությունը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, որքանով դա անհրաժեշտ է, պետք է նախաձեռնի, մշակի կամ կատարելագործի կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատվություն կրող իր անձնակազմի նախապատրաստման որոշակի ծրագրեր: Կադրերի նախապատրաստման այդպիսի ծրագրերը կարող են, inter alia, շոշափել հետևյալ բնագավառները.

ա) կոռուպցիոն արարքների կանխարգելման, բացահայտման և քննության, ինչպես նաև դրանց համար պատժելու և դրանց դեմ պայքարելու ուղղությամբ արդյունավետ միջոցները, ներառյալ ապացույցների հավաքման և քննության մեթոդների օգտագործումը.

բ) հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարության մշակման և պլանավորման բնագավառում կարողության ստեղծումը.

գ) սույն Կոնվենցիայի պահանջները բավարարող փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքների կազմման հարցերով իրավասու մարմինների աշխատակիցների նախապատրաստումը.

դ) հիմնարկների, հանրային ծառայության կառավարման և պետական ֆինանսների կառավարման գնահատումը և ամրապնդումը, այդ թվում` պետական գնումների և մասնավոր հատվածի.

ե) իրավախախտումներից ստացված եկամուտների փոխանցումների կանխարգելումը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, ինչպես նաև այդպիսի եկամուտների առգրավումը.

զ) իրավախախտումներից ստացված եկամուտների փոխանցման գծով գործառնությունների բացահայտումը և սառեցումը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

է) իրավախախտումներից ստացված եկամուտների տեղափոխումներին և այդպիսի եկամուտների փոխանցման, թաքցնելու կամ քողարկման համար օգտագործվող մեթոդներին հետամուտ լինելը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

ը) պատշաճ և գործուն իրավական ու վարչական մեխանիզմները և մեթոդները, որոնք նպաստում են հանցագործություններից ստացված եկամուտների առգրավմանը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

թ) դատական մարմինների հետ համագործակցող տուժողների և վկաների պաշտպանության համար օգտագործվող մեթոդները, և

ժ) ազգային և միջազգային կանոններին վերաբերող հարցերով աշխատակիցների նախապատրաստումը և լեզուների ուսուցումը։

2. Մասնակից պետությունները, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, պետք է քննարկեն միմյանց ամենալայն տեխնիկական օգնություն ցույց տալու մասին հարցը, հատկապես` հօգուտ զարգացող երկրների, կոռուպցիայի դեմ պայքարի գծով նրանց համապատասխան պլանների և ծրագրերի կապակցությամբ, ներառյալ նյութական օժանդակությունը և սույն հոդվածի 1-ին կետում նշված բնագավառներում կադրերի նախապատրաստումը, ինչպես նաև կադրերի նախապատրաստումը և օգնություն ցույց տալը և համապատասխան փորձի և հատուկ գիտելիքների փոխանակումը, որը նպաստելու է Մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը հանձնման և փոխադարձ իրավական օգնության հարցերով:

3. Մասնակից պետությունները անհրաժեշտ չափով պետք է ակտիվացնեն ջանքերը, որոնք ուղղված են միջազգային և տարածաշրջանային մակարդակներում և համապատասխան երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների շրջանակներում գործնական և ուսումնական միջոցառումների արդյունավետության առավելագույն բարձրացմանը։

4. Մասնակից պետությունները պետք է քննարկեն, խնդրանքի հիման վրա, միմյանց աջակցություն ցույց տալու հնարավորությունը` գնահատումներ, հետազոտություններ և մշակումներ կատարելու գործում, որոնք առնչվում են իրենց համապատասխան պետություններում կոռուպցիայի տեսակներին, պատճառներին, հետևանքներին և ծախսերին` իրավասու մարմինների և հասարակության մասնակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարում ռազմավարության և գործողությունների պլանների մշակման նպատակով։

5. Իրավախախտումներից ստացված եկամուտների վերադարձմանը նպաստելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, Մասնակից պետությունները միմյանց հետ կարող են համագործակցել մեկը մյուսին փորձագետների անունների փոխանակումով, ովքեր կարող են օգնություն ցույց տալ այդ նպատակին հասնելու գործում:

6. Մասնակից պետությունները պետք է քննարկեն ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային խորհրդաժողովների և սեմինարների օգտագործման հնարավորությունը՝ համագործակցությանը և տեխնիկական օգնությանը օժանդակելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկումը խթանելու համար, այդ թվում՝ զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների հատուկ խնդիրները և պահանջմունքները:

7. Մասնակից պետությունները պետք է քննարկեն սույն Կոնվենցիայի կիրառման գործում զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների ջանքերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու նպատակով կամավոր մեխանիզմներ ստեղծելու հնարավորությունը` տեխնիկական օգնության բնագավառում ծրագրեր և նախագծեր իրականացնելու միջոցով:

8. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի Միավորված ազգերի կազմակերպության` թմրանյութերի և հանցավորության վարչության կարիքների համար կամավոր մուծումներ կատարելու հնարավորությունը՝ սույն Կոնվենցիայի իրականացման համար զարգացող երկրներում ծրագրերի և նախագծերի իրականացմանը վարչության միջոցով օժանդակելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։