Հոդված 5. Կանխարգելիչ հակակոռուպցիոն քաղաքականությունը և պրակտիկան
Հոդված 5. Կանխարգելիչ հակակոռուպցիոն քաղաքականությունը և պրակտիկան
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է մշակի և իրականացնի կամ վարի հանրության մասնակցությանը և օրենքի գերակայության սկզբունքների արտացոլմանը, պետական գործերի և պետական գույքի պատշաճ կառավարմանը, ազնվությանը և անկաշառությանը, թափանցիկությանը և պատասխանատվությանը նպաստող` կոռուպցիայի հակազդման արդյունավետ, համակարգված քաղաքականություն:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի սահմանել և խրախուսել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված պրակտիկայի արդյունավետ տեսակները:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի պարբերաբար գնահատել համապատասխան իրավական փաստաթղթերը և վարչական միջոցները` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տեսանկյունից դրանց համարժեքությունը որոշելու նպատակով։
4. Մասնակից պետությունները, համապատասխան դեպքերում և իրենց իրավական համակարգերի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է փոխգործակցեն միմյանց և համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սույն հոդվածում նշված միջոցների մշակմանը և իրականացմանն աջակցելու գործում։ Այդ փոխգործակցությունը կարող է ներառել մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջազգային ծրագրերին և նախագծերին: