Անցնել բովանդակությանը

Հոդված 38. Համագործակցությունը ազգային մարմինների միջև

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Համագործակցությունը ազգային մարմինների միջև

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել իր պետական մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջև համագործակցությունը խրախուսելու համար, մի կողմից, և, մյուս կողմից, իրենց այն մարմինների միջև, որոնք պատասխանատու են քրեական իրավախախտումների կապակցությամբ քննության և հետապնդման համար: Այդպիսի համագործակցությունը կարող է ներառել.

ա) սեփական նախաձեռնությամբ այդ մարմիններին տեղեկատվություն տրամադրելը, եթե առկա են խելամիտ հիմքեր` կարծելու, որ կատարվել է իրավախախտումներից որևէ մեկը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 15-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, կամ

բ) այդ մարմիններին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը տրամադրելը` ըստ համապատասխան խնդրանքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։