Անցնել բովանդակությանը

Հոդված 55. Բռնագրավման նպատակով միջազգային համագործակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55. Բռնագրավման նպատակով միջազգային համագործակցությունը

1. Այն Մասնակից պետությունը, որը մյուս Մասնակից պետությունից, որի իրավազորության տակ է ընկնում որևէ իրավախախտում, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, խնդրանք է ստացել սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից ստացված եկամուտների, գույքի, սարքավորման կամ հանցագործության կատարման այլ միջոցների բռնագրավման մասին, որոնք գտնվում են նրա տարածքում, առավելագույն չափով, որը հնարավոր է իր ներքին իրավական համակարգի շրջանակներում, պետք է.

ա) այդ խնդրանքն ուղարկի իր իրավասու մարմիններին` բռնագրավման մասին որոշում ստանալու նպատակով, և այդպիսի որոշում կայացնելու դեպքում ի կատար ածի այն, կամ

բ) իր իրավասու մարմիններին ուղարկի բռնագրավման մասին որոշումը, որը դատարանի կողմից կայացվել է հայցող Մասնակից պետության տարածքում` սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին և 54-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան, այն ծավալով դրա կատարման նպատակով, որը նշված է խնդրանքում, և այն չափով, որքանով այն առնչվում է հայցվող Մասնակից պետության տարածքում գտնվող` հանցագործություններից ստացված եկամուտներին, գույքին, սարքավորմանը կամ 31-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված հանցագործությունների կատարման մյուս միջոցներին:

2. Մյուս Մասնակից պետության կողմից ուղարկված խնդրանքն ստանալուց հետո, որի իրավազորության տակ է գտնվում որևէ իրավախախտում, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, հայցվող Մասնակից պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից ստացված եկամուտները, գույքը, սարքավորումները կամ հանցագործությունների կատարման մյուս միջոցները բացահայտելու, հետամուտ լինելու, սառեցնելու կամ արգելանքի տակ դնելու համար` հետագա բռնագրավման նպատակով, որի վերաբերյալ որոշումը կայացվում է կամ հայցող Մասնակից պետության կողմից, կամ, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, հայցվող Մասնակից պետության կողմից։

3. Սույն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի դրույթները mutatis mutandis կիրառվում են սույն հոդվածի նկատմամբ։ Ի լրումն 46-րդ հոդվածի 15-րդ կետում նշված տեղեկատվության` սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքները պետք է պարունակեն.

ա) սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նախատեսված խնդրանքի առումով` բռնագրավման ենթակա գույքի նկարագրությունը, այդ թվում, որքանով հնարավոր է, գտնվելու վայրի մասին տվյալները և, եթե դա տեղին է, գույքի գնահատման արժեքը` հայտարարություն այն փաստերի շարադրումով, որոնց վրա հղում է կատարում հայցող Մասնակից պետությունը, և որոնք բավարար են նրա համար, որ հայցվող Մասնակից պետությունը կարողանա միջոցներ ձեռնարկել իր ներքին օրենսդրության համաձայն որոշում կայացնելու համար.

բ) սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված խնդրանքի առումով` հայցող Մասնակից պետության կողմից տրված բռնագրավման մասին որոշման` իրավաբանորեն թույլատրելի պատճենը, որի վրա հիմնվում է խնդրանքը, հայտարարություն` փաստերի շարադրումով, և տեղեկատվություն հայցվող որոշման կատարման ծավալի վերաբերյալ, որում նշվում են այն միջոցները, որոնք հայցող Մասնակից պետության կողմից ձեռնարկվել են բարեխիղճ երրորդ կողմերին պատշաճ ծանուցագրեր ուղարկելու և պատշաճ իրավական ընթացակարգեր ապահովելու համար, և հայտարարություն այն մասին, որ բռնագրավման մասին որոշումը վերջնական է համարվում.

գ) սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված խնդրանքի առումով` հայտարարություն` այն փաստերի շարադրումով, որոնց վրա հղում է կատարում հայցող Մասնակից պետությունը, և հայցվող միջոցների նկարագրությունը, ինչպես նաև, եթե դա կիրառելի է, այն որոշման իրավաբանորեն թույլատրելի պատճենը, որի վրա հիմնվում է խնդրանքը:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված որոշումները կամ միջոցները հայցվող Մասնակից պետության կողմից պետք է ձեռնարկվեն նրա ներքին օրենսդրության դրույթներին և դատավարական նորմերին կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին համապատասխան, որոնցով նա կարող է կապված լինել հայցող Մասնակից պետության հետ հարաբերություններում և դրանք պահպանելու պայմանով։

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տրամադրի սույն հոդվածի դրույթների իրականացումն ապահովող իր օրենքների և կանոնների տեքստերը, ինչպես նաև այդ օրենքների և կանոնների կամ դրանց նկարագրության հետագա բոլոր փոփոխությունների տեքստերը:

6. Եթե Մասնակից պետությունը ցանկանա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված միջոցների ձեռնարկումը պայմանավորել համապատասխան պայմանագրի առկայությամբ, ապա այդ Մասնակից պետությունը պետք է դիտարկի սույն Կոնվենցիան որպես անհրաժեշտ և բավարար պայմանագրային հիմք։

7. Սույն հոդվածի համաձայն` համագործակցությունը կարող է նաև մերժվել կամ ապահովող միջոցները կարող են հանվել, եթե հայցվող Մասնակից պետությունը ժամանակին բավարար ապացույցներ չստանա, կամ եթե գույքը նվազագույն արժեք ունենա:

8. Նախքան սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված որևէ ապահովող միջոցը հանելը հայցվող Մասնակից պետությունը, երբ դա հնարավոր է, հայցող Մասնակից պետությանը հնարավորություն է ընձեռում շարադրելու իր պատճառաբանությունները հօգուտ այդպիսի միջոցի իրականացման շարունակման:

9. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում այնպես, որ վնաս պատճառվի բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։