Հոդված 64. Քարտուղարությունը
Հոդված 64. Քարտուղարությունը
1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողովին ապահովում է քարտուղարական անհրաժեշտ ծառայություններով:
2. Քարտուղարությունը պետք է.
ա) աջակցի Մասնակից պետությունների Խորհրդաժողովին այն գործունեության իրականացման մեջ, որի մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 63-րդ հոդվածում, և կազմակերպի Մասնակից պետությունների Խորհրդաժողովի նստաշրջանները և դրանք ապահովի անհրաժեշտ ծառայություններով.
բ) ըստ խնդրանքի` աջակցի Մասնակից պետություններին Մասնակից պետությունների Խորհրդաժողովին տեղեկատվություն տրամադրելու գործում, ինչպես նախատեսված է սույն Կոնվենցիայի 63-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, և
գ) ապահովի անհրաժեշտ համակարգում քարտուղարության և համապատասխան այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ:
Գ լ ու խ VIII
Եզրափակիչ դրույթներ