Հոդված 39. Համագործակցությունը ազգային մարմինների և մասնավոր հատվածի միջև
Հոդված 39. Համագործակցությունը ազգային մարմինների և մասնավոր հատվածի միջև
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել ազգային քննչական մարմինների և դատախազության և մասնավոր հատվածի, մասնավորապես` ֆինանսական հիմնարկների միջև այնպիսի հարցերով համագործակցությունը խրախուսելու համար, որոնք կապված են իրավախախտումների կատարման հետ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այն մասին հարցը, որ խրախուսի իր քաղաքացիներին և այլ անձանց, որոնք սովորաբար բնակվում են իր տարածքում, ազգային քննչական մարմիններին և դատախազական մարմիններին հայտնել իրավախախտումներից որևէ մեկի կատարման մասին, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան: