Հոդված 22. Գույքի հափշտակությունը մասնավոր հատվածում
Հոդված 22. Գույքի հափշտակությունը մասնավոր հատվածում
Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի տնտեսական, ֆինանսական կամ առևտրային գործունեության ընթացքում մասնավոր հատվածի կազմակերպության աշխատանքը ղեկավարող կամ այդպիսի կազմակերպությունում որևէ կարգավիճակով աշխատող անձի կողմից կատարված արարքը, երբ դա կատարվել է դիտավորությամբ` որևէ գույքի, մասնավոր միջոցների կամ արժեթղթերի կամ որևէ այլ արժեքավոր առարկայի հափշտակությունը, որը գտնվում է այդ անձի տիրապետության ներքո` նրա պաշտոնական դիրքի ուժով: