Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ազդեցության չարաշահումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ազդեցության չարաշահումը

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) պաշտոնատար անձին կամ որևէ այլ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի այլ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը` այդպիսի գործողություններ սկզբնապես նախաձեռնողի կամ ցանկացած ուրիշ անձի համար Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով.

բ) պաշտոնատար անձի կամ ցանկացած այլ անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձամբ իր կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն շորթելը կամ ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կամ այդպիսի ուրիշ անձը չարաշահի իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը՝ Մասնակից պետության վարչակազմից կամ պետական մարմնից որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։