Հոդված 25. Արդարադատության խոչընդոտումը
Հոդված 25. Արդարադատության խոչընդոտումը
Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.
ա) ֆիզիկական ուժի օգտագործումը, սպառնալը կամ վախեցնելը կամ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը` կեղծ ցուցմունքներ տալուն դրդելու կամ ցուցմունքներ տալու գործընթացին միջամտելու կամ վարույթի ընթացքում ապացույցներ ներկայացնելու նպատակով, այն իրավախախտումների կատարման կապակցությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն.
բ) ֆիզիկական ուժ, սպառնալիք գործադրելը կամ վախեցնելը` դատարանների կամ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրավախախտումների կատարման կապակցությամբ վարույթի ընթացքում պաշտոնական պարտականությունների կատարմանը միջամտելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն: Սույն ենթակետում ոչինչ չպետք է խախտի Մասնակից պետության այնպիսի օրենսդրություն ունենալու իրավունքը, որը պաշտպանում է այլ կատեգորիաների պաշտոնատար անձանց: