Անցնել բովանդակությանը

Հոդված 68. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 68. Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի երեսուներորդ վավերագիրը կամ ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու օրվանից հետո` իննսուներորդ օրը։ Սույն կետի նպատակի համար ցանկացած այդպիսի վավերագիր կամ փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի դիտվում իբրև լրացնող այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ տրված վավերագրերին կամ փաստաթղթերին:

2. Յուրաքանչյուր Պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում դրան երեսուներորդ վավերագիրը կամ այդպիսի գործողության մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի այդպիսի Պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան վավերագիրը կամ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեսուներորդ օրը կամ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի ուշ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։