Հոդված 6. Կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմին կամ մարմիններ
Հոդված 6. Կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմին կամ մարմիններ
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում, մարմինների առկայությունը, որոնք իրականացնում են կոռուպցիայի կանխարգելում այնպիսի միջոցների օգնությամբ, ինչպիսիք են.
ա) սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշված քաղաքականության իրականացումը և, համապատասխան դեպքերում, այդպիսի քաղաքականություն իրականացման հսկողությունը և համակարգումը.
բ) կոռուպցիայի կանխարգելման հարցերով գիտելիքներն ընդլայնելը և տարածելը:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնին կամ մարմիններին պետք է ապահովի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի մարմինը կամ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթներն արդյունավետ և անհարկի ազդեցությունից ազատված: Կտրամադրվեն անհրաժեշտ նյութական պաշարներ և մասնագիտացված անձնակազմ, ինչպես նաև անձնակազմի այնպիսի դասընթացներ, որոնք կարող են պահանջվել նրանց գործառույթների իրականացման համար:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնի այն մարմնի կամ մարմինների անվանումները և հասցեները, որոնք կարող են աջակցել մյուս Մասնակից պետություններին կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ որոշակի միջոցների մշակման և իրականացման գործում։