Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագրքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագրքերը

1. Կոռուպցիայի դեմ պայքարելու համար յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, inter alia, պետք է խրախուսի իր պաշտոնատար անձանց շրջանում անկաշառությունը, ազնվությունը և պատասխանատվությունը:

2. Մասնավորապես, յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի իր ենթակառուցվածքային և իրավական համակարգերի շրջանակներում կիրառել վարքագծի կանոնագրքեր և ստանդարտներ պետական գործառույթների ճշգրիտ, բարեխիղճ և պատշաճ իրականացման համար։

3. Սույն հոդվածի դրույթների իրականացման նպատակներով յուրաքանչյուր Մասնակից պետություն, համապատասխան դեպքերում և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է նկատի ունենա տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնությունները, օրինակ` Գլխավոր վեհաժողովի 1996 թ. դեկտեմբերի 12-ի 51/59 բանաձևին կից հավելվածում պարունակվող` Պաշտոնատար անձանց վարքագծի միջազգային կանոնագիրքը:

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է քննարկի նաև այնպիսի միջոցներ և համակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնք նպաստում են այն բանին, որ պաշտոնատար անձինք համապատասխան իրավասու մարմիններին հայտնեն իրենց գործառույթների իրականացման ժամանակ իրենց հայտնի դարձած կոռուպցիոն դեպքերի մասին։

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի, համապատասխան դեպքերում և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, սահմանել այնպիսի միջոցներ և համակարգեր, որոնք պաշտոնատար անձանց կպարտավորեցնեն համապատասխան մարմիններին ներկայացնել հայտարարագրեր, inter alia, արտածառայողական գործունեության, զբաղմունքի, ներդրումների, ակտիվների մասին և էական նվիրատվությունների կամ օգուտների մասին, որոնց հետ կապված կարող է շահերի բախում առաջանալ որպես պաշտոնատար անձ նրանց գործառույթների առնչությամբ։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է քննարկի այն պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական կամ այլ միջոցներ կիրառելու հնարավորությունը, ովքեր խախտում են սույն հոդվածին համապատասխան սահմանված վարքագծի կանոնագրքերը կամ ստանդարտները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։