Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Պաշտոնատար անձանց կաշառելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Պաշտոնատար անձանց կաշառելը

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրեական իրավախախտում սահմանելու համար, երբ դրանք կատարվում են միտումնավոր.

ա) պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս.

բ) շորթումը կամ պաշտոնատար անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։