Անցնել բովանդակությանը

Հոդված 54. Բռնագրավման գործում միջազգային համագործակցության միջոցով գույքի առգրավման մեխանիզմները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 54. Բռնագրավման գործում միջազգային համագործակցության միջոցով գույքի առգրավման մեխանիզմները

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածի համաձայն, գույքի առնչությամբ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու նպատակներով, որը ձեռք է բերվել իրավախախտումներից որևէ մեկի կատարման հետևանքով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, կամ որոնք օգտագործվել են այդպիսի իրավախախտումները կատարելիս, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է.

ա) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել այն բանի համար, որ իր իրավասու մարմիններին թույլատրի ի կատար ածել բռնագրավման մասին մյուս Մասնակից պետության դատարանների կողմից կայացված որոշումները.

բ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր իրավասու մարմիններին իրենց իրավազորության սահմաններում այդպիսի օտարերկրյա ծագման գույքի բռնագրավման մասին որոշում կայացնել փողերի լվացման իրավախախտումների կամ այնպիսի այլ իրավախախտումների կապակցությամբ դատական որոշումներ կայացնելիս կամ այլ ընթացակարգեր օգտագործելիս, որոնք թույլատրված են նրա ներքին օրենսդրությամբ, և

գ) քննարկի այնպիսի միջոցներ ձեռնարկելու մասին հարցը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ այդպիսի գույքի բռնագրավման համար հնարավորություն ստեղծվի` առանց այնպիսի գործերով քրեական վարույթի շրջանակներում դատավճիռ կայացնելու, երբ հանցագործը չի կարող հետապնդվել մահվան, թաքնվելու կամ բացակայելու պատճառով կամ այլ համապատասխան դեպքերում։

2. Սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուղարկված խնդրանքով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու նպատակներով յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է.

ա) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավասու մարմիններին թույլատրի սառեցնել կամ առգրավել գույքը` սառեցնելու կամ արգելանք դնելու մասին որոշման համաձայն, որը կայացվել է հայցող Մասնակից պետության դատարանի կամ իրավասու մարմնի կողմից, և որում շարադրվում են այնպիսի խելամիտ հիմքեր, որոնք հայցվող Մասնակից պետությանը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ այդպիսի միջոցներ ձեռնարկելու համար կան բավարար պատճառներ, և որ այդ գույքի նկատմամբ վերջնական արդյունքում կայացվելու է բռնագրավման մասին որոշում սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակների համար.

բ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավասու մարմիններին թույլատրի սառեցնել կամ գույքի վրա արգելանք դնել այն խնդրանքով, որում շարադրվում են այնպիսի խելամիտ հիմքեր, որոնք հայցվող Մասնակից պետությանը հնարավորություն են տալիս ենթադրելու, որ այդպիսի միջոցներ ձեռնարկելու համար կան բավարար պատճառներ, և որ այդ գույքի նկատմամբ վերջնական արդյունքում կայացվելու է բռնագրավման մասին որոշում սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակների համար, և

գ) քննարկի լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին հարցը, որպեսզի իր իրավասու մարմիններին թույլատրի պահպանել գույքը բռնագրավման նպատակների համար, օրինակ՝ նման գույք ձեռք բերելու կապակցությամբ արգելանք դնելու կամ քրեական մեղադրանք առաջադրելու մասին օտարերկրյա որոշման հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։