Անցնել բովանդակությանը

Հոդված 63. Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողովը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63. Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողովը

1. Սույնով հիմնվում է Կոնվենցիայի Մասնակից պետությունների Խորհրդաժողով՝ Մասնակից պետությունների հնարավորություններն ընդլայնելու և սույն Կոնվենցիայով սահմանված նպատակներին հասնելու, ինչպես նաև սույն Կոնվենցիայի իրականացմանն օժանդակելու և դրա իրականացման ընթացքի դիտարկում անցկացնելու նպատակներով։

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է Մասնակից պետությունների Խորհրդաժողով հրավիրի ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Հետագայում, Մասնակից պետությունների Խորհրդաժողովի կողմից ընդունված ընթացակարգերի կանոնակարգերի համաձայն, անցկացվում են Խորհրդաժողովի հերթական խորհրդակցություններ։

3. Մասնակից պետությունների Խորհրդաժողովն ընդունում է ընթացակարգերի կանոններ և սույն հոդվածում նշված գործողությունների տեսակների իրականացումը կարգավորող կանոններ, այդ թվում՝ դիտորդներին թույլատրելու և մասնակցելու և գործունեության այդ տեսակներն իրականացնելիս կրած ծախսերի վճարմանը վերաբերող կանոններ։

4. Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է համաձայնեցնի գործունեության տեսակները, ընթացակարգերը և աշխատանքի մեթոդները սույն հոդվածի 1-ին կետում շարադրված նպատակներին հասնելու համար. ներառյալ՝

ա) սույն Կոնվենցիայի 60-րդ և 62-րդ հոդվածների և II - V գլուխների համաձայն` Մասնակից պետությունների գործունեությանն օժանդակելը, այդ թվում՝ կամավոր վճարների հավաքման խրախուսման միջոցով.

բ) կոռուպցիայի ձևերի և այդ բնագավառում միտումների մասին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարի և հանցագործություններից ստացված եկամուտների վերադարձման հաջողված մեթոդների մասին Մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակմանն օժանդակելը, inter alia, սույն հոդվածում նշված համապատասխան տեղեկատվության հրապարակման միջոցով.

գ) համագործակցությունը համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և մեխանիզմների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների հետ.

դ) աշխատանքի ավելորդ կրկնությունից խուսափելու համար` համապատասխան տեղեկատվության պատշաճ օգտագործումը, որը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի նպատակով պատրաստվել է այլ միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների կողմից.

ե) սույն Կոնվենցիայի իրականացման մասին հարցի պարբերական քննարկումը նրա Մասնակից պետությունների կողմից.

զ) սույն Կոնվենցիայի կատարելագործմանը և դրա իրականացմանը վերաբերող առաջարկների ներկայացումը.

է) սույն Կոնվենցիայի իրականացման հետ կապված տեխնիկական օգնության առումով Մասնակից պետությունների պահանջմունքները հաշվի առնելը և ցանկացած գործողության առնչությամբ խորհրդատվություններ ընդունելը, որոնք այդ կապակցությամբ նա կարող է անհրաժեշտ համարել:

5. Սույն հոդվածի 4-րդ կետի նպատակի համար Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է անհրաժեշտ տվյալներ ստանա սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքում Մասնակից պետությունների ձեռնարկած միջոցների և այն դժվարությունների մասին, որոնց հետ նրանք, ըստ այդմ, բախվել են` իրենց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա և դիտարկում անցկացնելու այնպիսի լրացուցիչ մեխանիզմների միջոցով, ինչպիսիք կարող են ստեղծվել Մասնակից պետությունների Խորհրդաժողովի կողմից:

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն Մասնակից պետությունների Խորհրդաժողովին պետք է տեղեկատվություն ներկայացնի իր ծրագրերի, պլանների և պրակտիկայի մասին, ինչպես նաև օրենսդրական և վարչական միջոցների մասին, որոնք ուղղված են սույն Կոնվենցիայի իրականացմանը, ինչպես դա պահանջվում է Մասնակից պետությունների Խորհրդաժողովի կողմից: Մասնակից պետությունների Խորհրդաժողովը պետք է ուսումնասիրի այդպիսի տեղեկատվություն ստանալու և դրա հիման վրա համապատասխան որոշումներ ընդունելու առավել արդյունավետ ուղիների մասին հարցը, ներառյալ, inter alia, Մասնակից պետություններից և իրավասու միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը։ Կարող են քննարկվել նաև համապատասխան ոչ կառավարական այն կազմակերպություններից ստացված նյութերը, որոնք պատշաճ կերպով հավատարմագրված են այն ընթացակարգերին համապատասխան, որոնք սահմանվելու են Մասնակից պետությունների Խորհրդաժողովի որոշմամբ:

7. Սույն հոդվածի 4-6-րդ կետերի համաձայն` Մասնակից պետությունների Խորհրդաժողովը, եթե անհրաժեշտ համարի, պետք է ստեղծի ցանկացած համապատասխան մեխանիզմ կամ մարմին` Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանն օժանդակելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։