Հոդված 47. Քրեական վարույթի փոխանցումը
Հոդված 47. Քրեական վարույթի փոխանցումը
Մասնակից պետությունները պետք է քննարկեն վարույթը միմյանց փոխանցելու հնարավորությունը այն իրավախախտման կապակցությամբ քրեական հետապնդման նպատակներով, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն, այն դեպքերում, երբ համարվում է, որ այդպիսի փոխանցումը համապատասխանում է պատշաճ արդարադատության իրականացման շահերին, մասնավորապես` այն դեպքերում, երբ քրեական գործերի միացումն ապահովելու համար շոշափվում են մի քանի իրավազորություններ: