Անցնել բովանդակությանը

Հոդված 43. Միջազգային համագործակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43. Միջազգային համագործակցությունը

1. Մասնակից պետությունները պետք է քրեաիրավական հարցերով համագործակցեն սույն Կոնվենցիայի 44-50-րդ հոդվածներին համապատասխան: Երբ դա նպատակահարմար է և համապատասխանում է իրենց ներքին իրավական համակարգին, Մասնակից պետությունները պետք է քննարկեն կոռուպցիայի հետ կապված քաղաքացիաիրավական և վարչական հարցերով քննությանը և վարույթին միմյանց աջակցություն ցույց տալու հնարավորությունը։

2. Երբ միջազգային համագործակցության հարցերի առնչությամբ պահանջվում է պահպանել համապատասխան արարքը փոխադարձորեն իրավախախտում ճանաչելու սկզբունքը, ապա այն պետք է պահպանվի` անկախ նրանից` հայցվող Մասնակից պետության օրենսդրությունը համապատասխան արարքը ընդգրկո՞ւմ է այդ նույն կատեգորիայի իրավախախտումների մեջ, կամ նա արդյոք նկարագրո՞ւմ է այն նույն տերմինների օգնությամբ, ինչպես հայցող Մասնակից պետությունը, եթե իրավախախտումը, որի կապակցությամբ օգնություն է հայցվում, քրեական իրավախախտում է ճանաչվում երկու Մասնակից պետությունների օրենսդրության համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։