Անցնել բովանդակությանը

Հոդված 42. Իրավազորություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Իրավազորություն

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավազորությունը սահմանի իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ.

ա) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության տարածքում, կամ

բ) իրավախախտումը կատարվել է նավակողի վրա, որը իրավախախտման կատարման պահին կրել է այդ Մասնակից պետության դրոշը, կամ օդանավի վրա, որն այդ պահին գրանցված է եղել այդ Մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան։

2. Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահպանելու պայմանով` Մասնակից պետությունը կարող է նաև իր իրավազորությունը սահմանել այդպիսի ցանկացած իրավախախտման նկատմամբ, երբ.

ա) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության քաղաքացու դեմ, կամ

բ) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության քաղաքացու կողմից կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը սովորաբար բնակվում է նրա տարածքում, կամ

գ) իրավախախտումը համարվում է այն իրավախախտումներից մեկը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին «բ» ii կետին համապատասխան և կատարվել է նրա տարածքից դուրս՝ որևէ իրավախախտում կատարելու համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին «ա» i կամ ii կամ «բ» i կետին համապատասխան, կամ

դ) իրավախախտումը կատարվել է այդ Մասնակից պետության դեմ։

3. Սույն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի նպատակների համար յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ իր իրավազորությունը սահմանի իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ անձը, որը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, գտնվում է իր տարածքում, և ինքը այդ անձին չի հանձնում միայն այն հիմքով, որ նա հանդիսանում է իր քաղաքացիներից մեկը։

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է նաև ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել նրա համար, որ իր իրավազորությունը սահմանի այն իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձը գտնվում է իր տարածքում, և ինքը չի հանձնում նրան։

5. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան իր իրավազորությունն իրականացնող Մասնակից պետությունը ծանուցագիր է ստանում կամ որևէ այլ եղանակով տեղեկանում է այն մասին, որ ցանկացած այլ Մասնակից պետություն քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն են իրականացնում այդ նույն արարքի կապակցությամբ, ապա այդ Մասնակից պետությունների իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքերում, միմյանց հետ խորհրդատվություններ են անցկացնում իրենց գործողությունները համակարգելու նպատակով։

6. Առանց վնասելու ընդհանուր միջազգային իրավունքի նորմերը` սույն Կոնվենցիան չպետք է բացառի ցանկացած քրեական իրավազորություն իրականացնելը, որը Մասնակից պետության կողմից սահմանվել է իր ներքին օրենսդրությանը համապատասխան:

Գ լ ու խ IV

Միջազգային համագործակցությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։