Հոդված 50. Քննության հատուկ մեթոդները
Հոդված 50. Քննության հատուկ մեթոդները
1. Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով յուրաքանչյուր Մասնակից պետություն, այնքանով, որքանով դա թույլատրվում է նրա ներքին իրավական համակարգի հիմնարար սկզբունքներով և այն պայմաններով, որոնք սահմանված են նրա ներքին օրենսդրությամբ, իր հնարավորությունների սահմաններում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր իրավասու մարմինների կողմից վերահսկվող մատակարարումների պատշաճ օգտագործումը և, այն դեպքերում, երբ ինքը դա տեղին կհամարի, քննության այլ հատուկ միջոցների օգտագործումը, ինչպիսիք են էլեկտրոնային դիտարկումը կամ դիտարկման այլ ձևերը, ինչպես նաև իր տարածքում գործակալական գործառնությունները, ինչպես նաև այն բանի համար, որ այդպիսի մեթոդների օգնությամբ հավաքված ապացույցները թույլատրելի լինեն դատարանում:
2. Սույն Կոնվենցիայով ընդգրկվող իրավախախտումների քննության նպատակի համար Մասնակից պետությունները խրախուսվում են, անհրաժեշտության դեպքում, կնքել համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ՝ քննության այդպիսի հատուկ մեթոդները միջազգային մակարդակով համագործակցության համատեքստում օգտագործելու համար։
Այդպիսի համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները պետք է կնքվեն և իրագործվեն Պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի լիարժեք պահպանումով և պետք է իրականացվեն այդ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների պայմաններին խիստ համապատասխան։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության պարագայում միջազգային մակարդակով քննության այդպիսի հատուկ մեթոդների օգտագործման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն յուրաքանչյուր առանձին դեպքի համար և կարող են, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնել շահագրգիռ Մասնակից պետությունների կողմից իրավազորության իրականացման առնչությամբ ֆինանսական պայմանավորվածություններն ու փոխըմբռնումները։
4. Միջազգային մակարդակով վերահսկվող մատակարարումների օգտագործման վերաբերյալ որոշումները շահագրգիռ Մասնակից պետությունների համաձայնությամբ կարող են ներառել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բեռները կամ միջոցները բռնելը և դրանք անձեռնմխելի թողնելը կամ լրիվ կամ մասնակիորեն առգրավելը կամ փոխելը։
Գ լ ու խ V
Ակտիվները վերադարձնելու միջոցները