Հոդված 26. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
Հոդված 26. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր իրավական սկզբունքների համաձայն, կարող են անհրաժեշտ լինել իրավախախտումներին մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:
2. Մասնակից պետության իրավական սկզբունքների պահպանման պայմանով` իրավաբանական անձանց պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչական։
3. Նման պատասխանատվությունը չպետք է խախտի իրավախախտումներ կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությունը:
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, մասնավորապես, պետք է ապահովի սույն հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձանց նկատմամբ արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատժամիջոցների կիրառումը: