Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կաշառելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց կաշառելը

1. Յուրաքանչյուր Պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ քրեական իրավախախտում ճանաչվեն օտարերկրյա պաշտոնատար անձին կամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալու, առաջարկելու կամ տրամադրելու արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ` այն բանի համար, որ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն` միջազգային գործեր վարելու կապակցությամբ առևտրային կամ որևէ ոչ իրավաչափ այլ առավելություն ստանալու կամ պահպանելու համար։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի շորթումը կամ օտարերկրյա պաշտոնատար անձի կողմից կամ միջազգային կազմակերպության պաշտոնատար անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալը, եթե դա կատարվել է դիտավորությամբ` այն բանի համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնական պարտականությունները կատարելիս։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։