Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Հետապնդումը, դատական որոշում կայացնելը և պատժամիջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Հետապնդումը, դատական որոշում կայացնելը և պատժամիջոցները

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նախատեսի սույն Կոնվենցիայով սահմանված հանցագործության համար համապատասխան պատժամիջոցներ` հաշվի առնելով հանցագործության ծանրության աստիճանը:

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր իրավական համակարգին և սահմանադրական սկզբունքներին համապատասխան, սահմանի կամ ապահովի ցանկացած անձեռնմխելիության կամ իրավազորության արտոնությունների միջև պատշաճ հավասարակշռություն, որոնք իր կողմից տրամադրվում են պաշտոնատար անձանց` իրենց գործառույթները կատարելու կապակցությամբ և, անհրաժեշտության դեպքում, արդյունավետ քննություն և քրեական հետապնդում իրականացնելու և իրավախախտումների կապակցությամբ դատական որոշումներ կայացնելու հնարավորությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի ապահովել իր ներքին օրենսդրությամբ նախատեսված ցանկացած ինքնիշխան իրավաբանական լիազորության օգտագործումը, որն առնչվում է անձանց քրեական հետապնդմանը իրավախախտումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն` այդ իրավախախտումների վերաբերյալ իրավապաշտպան միջոցների առավելագույն արդյունավետության հասնելու համար և այդպիսի իրավախախտումների կատարմանը հակազդելու անհրաժեշտությունը պատշաճորեն հաշվի առնելով:

4. Սույն Կոնվենցիայով ճանաչված իրավախախտումների դեպքում յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան և պաշտպանության իրավունքները պատշաճորեն հաշվի առնելով, պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ` ապահովելու համար, որ նախքան դատը կամ վճռաբեկ գանգատի կամ բողոքի առնչությամբ որոշում կայացնելը ազատ արձակելու վերաբերյալ որոշումների կապակցությամբ սահմանված պայմանները հաշվի առնեն հետագա քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի ներկայության ապահովման անհրաժեշտությունը։

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է հաշվի առնի համապատասխան իրավախախտումների վտանգավորության աստիճանը այդպիսի իրավախախտումների համար դատապարտված անձանց վաղաժամկետ կամ պայմանական ազատման հնարավորության մասին հարցը քննարկելիս։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան չափով, պետք է քննարկի այնպիսի ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնց օգնությամբ պաշտոնատար անձը, որը մեղադրվում է իրավախախտման կատարման համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն, համապատասխան դեպքերում կարող է պաշտոնազրկվել, ժամանակավորապես հեռացվել ծառայողական պարտականությունների կատարումից կամ համապատասխան մարմնի կողմից փոխադրվել այլ պաշտոնի՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը։

7. Երբ իրավախախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով դա հիմնավորված է համարվում, յուրաքանչյուր Մասնակից պետություն, այն չափով, որքանով դա համապատասխանում է իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, քննարկում է իր ներքին օրենսդրությամբ սահմանված որոշակի ժամկետով` դատարանի որոշմամբ կամ ցանկացած այլ պատշաճ միջոցների օգնությամբ այն անձանց հետևյալ իրավունքներից զրկելու համար ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը, որոնք դատապարտվել են իրավախախտումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.

ա) զբաղեցնել պետական պաշտոն, և

բ) պաշտոն զբաղեցնել ամբողջությամբ կամ մասնակիորեն պետության սեփականության ներքո գտնվող որևէ ձեռնարկությունում:

8. Սույն հոդվածի 1-ին կետը վնաս չի պատճառում իրավասու մարմինների կողմից քաղաքացիական ծառայողների նկատմամբ կարգապահական լիազորությունների իրականացմանը։

9. Ոչինչ, ինչ պարունակում է սույն Կոնվենցիան, չի շոշափում այն սկզբունքը, որի համաձայն իրավախախտումների սահմանումը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, և կիրառվելիք իրավաբանական առարկությունները կամ այլ իրավական սկզբունքները, որոնք սահմանում են արարքների իրավաչափությունը, մտնում է յուրաքանչյուր Մասնակից պետության ներքին օրենսդրության ոլորտի մեջ, իսկ այդպիսի իրավախախտումների համար քրեական հետապնդումը և պատիժը իրականացվում են այդ օրենսդրության համապատասխան։

10. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել հասարակության մեջ այն անձանց վերամիավորմանը, որոնք դատապարտվել են իրավախախտումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։