Հոդված 34. Կոռուպցիոն արարքների հետևանքները
Հոդված 34. Կոռուպցիոն արարքների հետևանքները
Պատշաճորեն հաշվի առնելով բարեխղճորեն ձեռք բերված երրորդ անձանց իրավունքները` Մասնակից պետությունը, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի, որ կարգավորի կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ հարցը։ Այդ համատեքստում Մասնակից պետությունները կարող են դիտարկել կոռուպցիան որպես պայմանագրերն առոչինչ հայտարարելու կամ լուծելու համար վարույթում նշանակություն ունեցող կամ կոնցեսիան հետ կանչելու գործոն կամ կիրառել համանման այլ գործիքներ կամ ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ ձեռնարկել այլ միջոցներ: