Հոդված 37. Համագործակցությունը իրավապահ մարմինների հետ
Հոդված 37. Համագործակցությունը իրավապահ մարմինների հետ
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի խրախուսի այն անձանց, ովքեր մասնակցում են կամ մասնակցել են որևէ իրավախախտման, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, քննության և ապացուցման նպատակներով իրավասու մարմիններին օգտակար տեղեկատվություն ներկայացնելու առումով և իրավասու մարմիններին փաստացի, որոշակի օգնություն տրամադրելու առումով, որը կարող է նպաստել հանցագործություններից ստացված եկամուտներից հանցագործներին զրկելուն և այդպիսի եկամուտները վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այն մասին հարցը, որ նախատեսի, համապատասխան դեպքերում, մեղադրվող այն անձի պատիժը մեղմացնելու հնարավորությունը, որն արդյունավետորեն համագործակցում է որևէ իրավախախտման կապակցությամբ քննությանը կամ քրեական հետապնդմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի է այն մասին հարցը, որ նախատեսի, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, այն անձին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տրամադրելու հնարավորությունը, որն արդյունավետորեն համագործակցում է որևէ իրավախախտման կապակցությամբ քննությանը կամ քրեական հետապնդմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան։
4. Այդպիսի անձանց պաշտպանությունը, mutatis mutandis, պետք է ապահովվի սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով։
5. Երբ անձը, որը հիշատակվում է սույն հոդվածի 1-ին կետում և գտնվում է Մասնակից պետություններից մեկում, կարող է արդյունավետորեն համագործակցել Մասնակից մյուս պետության իրավասու մարմինների հետ, ապա շահագրգիռ Մասնակից պետությունները կարող են քննարկել համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան, այլ Մասնակից պետության կողմից այդպիսի անձին սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված ռեժիմի հնարավոր տրամադրման առնչությամբ: