Հոդված 35. Վնասը հատուցելը
Հոդված 35. Վնասը հատուցելը
Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրության սկզբունքներին համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք վնաս են կրել կոռուպցիոն որևէ արարքի հետևանքով, իրավունք ունենան այդ վնասի համար պատասխանատվություն կրող անձանց նկատմամբ վարույթ հարուցել փոխհատուցում ստանալու համար։