Հոդված 48. Համագործակցությունը իրավապահ մարմինների միջև
Հոդված 48. Համագործակցությունը իրավապահ մարմինների միջև
1. Մասնակից պետությունները պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ, իրենց ներքին իրավական և վարչական համակարգերի համաձայն, սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների դեմ պայքարի համար իրավապահ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու նպատակներով: Մասնակից պետությունները, մասնավորապես, պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն` ուղղված.
ա) իրենց իրավասու մարմինների, հիմնարկների և ծառայությունների միջև կապուղիների ամրապնդմանը կամ, որտեղ դա անհրաժեշտ է, հիմնադրմանը, որպեսզի ապահովվի տեղեկատվության վստահելի և արագ փոխանակումը սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ, եթե շահագրգիռ Մասնակից պետությունները անհրաժեշտ համարեն, այլ տեսակների հանցավոր գործունեության առնչությամբ.
բ) սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների կապակցությամբ քննության անցկացման գործում մյուս Մասնակից պետությունների հետ համագործակցությանը՝ նպատակ ունենալով բացահայտել.
i) այդպիսի իրավախախտումների կատարմանը մասնակցելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը, գտնվելու վայրը և գործունեությունը կամ մասնակցություն ունեցող այլ անձանց գտնվելու վայրը.
ii) հանցագործություններից ստացված եկամուտների կամ այդպիսի իրավախախտումների հետևանքով ստացված գույքի տեղափոխումները.
iii) այդպիսի իրավախախտումներ կատարելիս օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, սարքավորումների կամ այլ միջոցների տեղափոխումները.
գ) համապատասխան դեպքերում՝ վերլուծության կամ քննության նպատակների համար անհրաժեշտ առարկաներով կամ անհրաժեշտ քանակի իրերով ապահովմանը.
դ) համապատասխան դեպքերում՝ մյուս Մասնակից պետությունների հետ որոշակի միջոցների և մեթոդների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, որոնք կիրառվում են սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների կատարման համար, ներառյալ անձը հաստատող կեղծված վկայականների օգտագործումը, կեղծ, փոփոխված կամ կեղծված փաստաթղթերը և գործունեությունը թաքցնելու համար այլ միջոցները.
ե) նրանց իրավասու մարմինների, հիմնարկների և ծառայությունների միջև արդյունավետ համակարգման օժանդակմանը և աշխատակիցների ու այլ փորձագետների փոխանակման խրախուսմանը, ներառյալ, շահագրգիռ Մասնակից պետությունների կողմից երկկողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքվելու պայմանով, կապի գծով աշխատակիցներ նշանակելը.
զ) տեղեկատվության փոխանակմանը և վարչական ու այլ միջոցների համակարգմանը, որոնք ձեռնարկվում են որպես համապատասխան միջոցներ` սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող իրավախախտումները շուտ բացահայտելու նպատակով:
2. Սույն Կոնվենցիայի գործնական կիրառման նպատակների համար Մասնակից պետությունները պետք է քննարկեն իրենց իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու, իսկ այն դեպքերում, երբ այդպիսի համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ արդեն առկա են, դրանք փոփոխելու հնարավորությունը:
Շահագրգիռ Մասնակից պետությունների միջև այդպիսի համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մասնակից պետությունները սույն Կոնվենցիան կարող են դիտարկել որպես հիմք սույն Կոնվենցիայով ընդգրկված իրավախախտումների առնչությամբ իրավապահ մարմինների միջև հնարավոր համագործակցության համար:
Համապատասխան դեպքերում Մասնակից պետությունները պետք է ամբողջ ծավալով օգտագործեն համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների մեխանիզմները, իրենց իրավապահ մարմինների միջև համագործակցությունը բարելավելու համար։
3. Մասնակից պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պետք է ձգտեն համագործակցել սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող իրավախախտումներին հակազդելու նպատակով, որոնք կատարվել են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: