Անցնել բովանդակությանը

Հոդված 32. Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին իրավական համակարգին համապատասխան և իր հնարավորությունների սահմաններում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որ հնարավոր վրեժից և վախեցնելուց արդյունավետ պաշտպանություն ապահովի այն վկաների և փորձագետների նկատմամբ, որոնք ցուցմունքներ են տալիս իրավախախտումների կապակցությամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, և, համապատասխան դեպքերում, նրանց հարազատների և մերձավոր այլ անձանց նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, առանց մեղադրյալի իրավունքները վնասելու, այդ թվում՝ պատշաճ քննության իրավունքը, կարող են, inter alia, ներառել.

ա) այդպիսի անձանց ֆիզիկական պաշտպանության համար ընթացակարգերի սահմանումը, օրինակ` այն չափով, որքանով դա անհրաժեշտ է և գործնականում իրագործելի այլ տեղ նրանց վերաբնակեցնելու համար, և այնպիսի դրույթների ընդունումը, որոնք, համապատասխան դեպքերում, թույլատրում են չհրապարակել այդպիսի անձանց ինքնությանը և գտնվելու վայրին վերաբերող տեղեկատվություն կամ տեղեկատվության այդպիսի տարածման նկատմամբ սահմանում են սահմանափակումներ.

բ) ապացուցման կանոնների ընդունումը, որոնք վկաներին և փորձագետներին հնարավորություն են տալիս ցուցմունքներ տալ այնպիսի եղանակով, որն ապահովում է այդպիսի անձանց անվտանգությունը, օրինակ` կապի միջոցների օգնությամբ ցուցմունքներ տալ թույլատրելը, ինչպիսիք են տեսակապը կամ պատշաճ այլ միջոցները:

3. Մասնակից պետությունները պետք է քննարկեն մյուս պետությունների հետ սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց վերաբնակեցնելու վերաբերյալ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը:

4. Սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն նաև տուժողների նկատմամբ` այնքանով, որքանով նրանք վկաներ են:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով, հնարավորություններ է ստեղծում, այնպես, որ դա վնաս չպատճառի պաշտպանության իրավունքներին, տուժողների կարծիքներն ու մտահոգությունները շարադրելու և քննարկելու համար` այն անձանց նկատմամբ քրեական վարույթի համապատասխան փուլերում, որոնք հանցագործություն են կատարել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։