Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Կաշառքը մասնավոր հատվածում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Կաշառքը մասնավոր հատվածում

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ` տնտեսական, ֆինանսական կամ առևտրային գործունեության ընթացքում`

ա) անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ անձի, որը ղեկավարում է մասնավոր հատվածի կազմակերպության աշխատանքը կամ որևէ կարգավիճակով աշխատում է այդպիսի կազմակերպությունում, անձամբ այդպիսի անձի կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը նրա համար, որ այդ անձը, ի խախտումն իր պարտականությունների, կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն.

բ) որևէ անձի կողմից, որը ղեկավարում է մասնավոր հատվածի կազմակերպության աշխատանքը կամ որևէ կարգավիճակով աշխատում է այդպիսի կազմակերպությունում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ այդպիսի անձի կամ ուրիշ անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն շորթելը կամ ընդունելը նրա համար, որ այդ անձը, ի խախտումն իր պարտականությունների, կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։