Հոդված 70. Չեղյալ հայտարարելը
Հոդված 70. Չեղյալ հայտարարելը
1. Մասնակից պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցագիր ուղարկելու միջոցով։ Այդպիսի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը պետք է դադարի սույն Կոնվենցիայի Կողմ լինելուց, եթե նրա բոլոր անդամ Պետությունները չեղյալ հայտարարեն սույն Կոնվենցիան։