Հոդված 67. Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը
Հոդված 67. Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը
1. Սույն Կոնվենցիան պետք է բաց լինի բոլոր Պետությունների ստորագրման համար 2003 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 11-ը` Մերիդում, Մեքսիկա, իսկ հետագայում` Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, մինչև 2005 թ. դեկտեմբերի 9-ը:
2. Սույն Կոնվենցիան պետք է ստորագրման համար բաց լինի նաև տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների համար` պայմանով, որ այդպիսի կազմակերպության անդամ առնվազն մեկ պետություն ստորագրել է սույն Կոնվենցիան` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:
3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերագրերը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող է ի պահ հանձնել իր վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը վարվել է այդպես: Այդ վավերագրում կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթում այդպիսի կազմակերպությունը պետք է հայտարարի սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ իր իրավասության ոլորտի մասին: Այդպիսի կազմակերպությունը ավանդապահին պետք է տեղեկացնի նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին:
4. Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության միանալու համար, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Կոնվենցիայի մասնակից է համարվում։ Միանալու մասին փաստաթղթեր պետք է ի պահ հանձնվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Միանալիս տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը պետք է հայտարարի սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ իր իրավասության ոլորտի մասին։ Այդպիսի կազմակերպությունը ավանդապահին պետք է տեղեկացնի նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։