Հոդված 61. Կոռուպցիայի մասին տեղեկատվության հավաքումը, փոխանակումը և վերլուծությունը
Հոդված 61. Կոռուպցիայի մասին տեղեկատվության հավաքումը, փոխանակումը և վերլուծությունը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, փորձագետների հետ խորհրդակցելով, պետք է քննարկի իր տարածքում կոռուպցիայի բնագավառում միտումների, ինչպես նաև այն պայմանների վերլուծություն կատարելու հնարավորությունը, որոնցում կատարվում են կոռուպցիոն իրավախախտումներ:
2. Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, ընդհանուր սահմանումներ, ստանդարտներ և մեթոդաբանություններ մշակելու նպատակով պետք է քննարկեն կոռուպցիային և տեղեկատվությանը վերաբերող վիճակագրական տվյալների, վերլուծական գիտելիքների ընդլայնման հնարավորությունը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում պրակտիկայի ամենանպաստավոր տեսակների և միմյանց միջև ու միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով դրանց փոխանակման մասին հարցը:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի կոռուպցիայի դեմ պայքարում իր քաղաքականության և գործնական միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև դրանց արդյունավետության և ներգործության գնահատում անցկացնելու հնարավորությունը։