Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Դատական և դատախազական մարմիններին վերաբերող միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Դատական և դատախազական մարմիններին վերաբերող միջոցներ

1. Հաշվի առնելով դատական իշխանության անկախությունը և կոռուպցիայի դեմ պայքարում նրա որոշիչ դերը` յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան և առանց դատական մարմինների անկախությանը վնասելու, պետք է միջոցներ ձեռնարկի դատական մարմինների աշխատակիցների ազնվության մեծացման ուղղությամբ և նրանց շրջանում կոռուպցիայի հնարավորությունները բացառելու համար։ Այդպիսի միջոցները կարող են ներառել դատական մարմինների աշխատակիցների գործողություններին վերաբերող կանոնները։

2. Համանման միջոցները, որոնք կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, կարող են ներդրվել և կիրառվել Մասնակից պետությունների այն դատախազական մարմիններում, որոնցում դրանք չեն մտնում դատական իշխանության կազմի մեջ, բայց օգտվում են դատական մարմինների անկախությանը համանման անկախությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։