Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Փողերի լվացման կանխարգելման միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Փողերի լվացման կանխարգելման միջոցներ

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է.

ա) սահմանի կարգավորման և հսկողության համապարփակ ներքին ռեժիմ` բանկերի և ոչ բանկային ֆինանսական հիմնարկների, այդ թվում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պաշտոնական կամ ոչ պաշտոնական ծառայություններ են տրամադրում դրամական միջոցների կամ արժեքների փոխանցումների հետ կապված, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, իր իրավասության սահմաններում` այլ մարմինների նկատմամբ, որոնք փողերի լվացման տեսակետից հատկապես խոցելի են, փողերի լվացում թույլ չտալու և դրա բոլոր ձևերը բացահայտելու նպատակներով. ընդ որում՝ նման ռեժիմն առաջին հերթին հիմնվում է հաճախորդի և, համապատասխան դեպքերում, սեփականատեր բենեֆիցիարի ինքնության նույնականացման նկատմամբ պահանջների, հաշվետվություն վարելու և կասկածելի գործարքների մասին հաղորդումներ ներկայացնելու վրա.

բ) առանց խախտելու սույն Կոնվենցիայի 46-րդ հոդվածը` ապահովի, որ վարչական, կարգավորող, իրավապահ և մյուս մարմինները, որոնք նշանակված են փողերի լվացման դեմ պայքարելու համար (ներառյալ, ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան դեպքերում, դատական մարմինները), ընդունակ լինեն իր ներքին օրենսդրությամբ սահմանված պայմաններով ազգային և միջազգային մակարդակներում համագործակցություն իրականացնել և տեղեկատվություն փոխանակել, և այդ նպատակով պետք է քննարկի ֆինանսական օպերատիվ տեղեկատվության գծով ստորաբաժանում հիմնելու հարցը, որը պետք է գործի որպես փողերի լվացման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկությունների հավաքման, վերլուծության և տարածման ազգային կենտրոն։

2. Մասնակից պետությունները պետք է քննարկեն կանխիկ դրամական միջոցների և համապատասխան շրջանառու գործիքների` իրենց սահմաններով տեղափոխումները բացահայտելու և այդպիսի տեղափոխումները վերահսկելու ուղղությամբ պրակտիկ հնարավոր միջոցներ ձեռնարկելու մասին հարցը` տեղեկատվության պատշաճ օգտագործման ապահովմանն ուղղված երաշխիքների պահպանման պայմանով և օրինական կապիտալի տեղափոխման համար որևէ արգելք չստեղծելով: Այդպիսի միջոցները կարող են ներառել պահանջներ այն մասին, որ ֆիզիկական անձինք և առևտրային ձեռնարկությունները հայտնեն նշանակալից ծավալների կանխիկ դրամական միջոցների անդրսահմանային փոխանցումների և համապատասխան շրջանառու գործիքների հանձնման մասին։

3. Մասնակից պետությունները պետք է քննարկեն համապատասխան և գործնական միջոցների կիրառումը, որպեսզի պահանջեն ֆինանսական հիմնարկներից, ներառյալ` դրամական միջոցներ փոխանցող հիմնարկներից.

ա) միջոցների էլեկտրոնային փոխանցման համար ծառայողական ցուցակներում և դրանց հետ կապված հաղորդումներում մտցնել ճշգրիտ և բովանդակալից տեղեկատվություն ուղարկողի մասին.

բ) այդպիսի տեղեկատվությունը պահպանել վճարումն իրականացնելու ողջ շղթայի ընթացքում, և

գ) անցկացնել միջոցների փոխանցման խորացված ստուգում ուղարկողի մասին տեղեկատվության լրիվ բացակայության դեպքում։

4. Սույն հոդվածի դրույթների համաձայն կարգավորման և հսկողության ներքին ռեժիմ սահմանելիս և չխախտելով սույն Կոնվենցիայի որևէ այլ հոդված` Մասնակից պետություններին առաջարկվում է ղեկավարվել տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնություններով, որոնք ուղղված են փողերի լվացման դեմ:

5. Մասնակից պետությունները պետք է ձգտեն դատական, իրավապահ մարմինների և ֆինանսական կարգավորման մարմինների միջև համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համագործակցության զարգացմանը և խրախուսմանը` փողերի լվացման դեմ պայքարելու նպատակներով։

Գ լ ու խ III

Քրեականացումը եվ իրավապահ գործունեությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։