Հոդված 27. Մասնակցությունը և հանցափորձը
Հոդված 27. Մասնակցությունը և հանցափորձը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, քրեական իրավախախտում ճանաչվի ցանկացած կարգավիճակով մասնակցությունը, օրինակ` հանցակցի, օժանդակողի կամ դրդիչի կարգավիճակով մասնակցությունը որևէ իրավախախտմանը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որպես քրեական իրավախախտում ճանաչվի որևէ իրավախախտման կատարման ցանկացած փորձը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, որպես քրեական իրավախախտում ճանաչվի որևէ իրավախախտման նախապատրաստությունը, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն: