Հոդված 53. Գույքի անմիջական վերադարձմանն ուղղված միջոցները
Հոդված 53. Գույքի անմիջական վերադարձմանն ուղղված միջոցները
Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է, իր ներքին օրենսդրության համաձայն՝
ա) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ մյուս Մասնակից պետությանը թույլատրի իր դատարաններ քաղաքացիական հայցեր ներկայացնել այն գույքի նկատմամբ իրավական տիտղոսը կամ սեփականության իրավունքը պարզելու մասին, որը ձեռք է բերվել իրավախախտումներից որևէ մեկի կատարման հետևանքով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան.
բ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր դատարաններին իրավախախտումներ կատարած անձանց, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, պարտավորեցնել փոխհատուցում վճարել կամ վնասները հատուցել մյուս Մասնակից պետությանը, որին վնաս է պատճառվել այդպիսի իրավախախտումներ կատարելու հետևանքով, և
գ) ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր դատարաններին կամ իրավասու մարմիններին բռնագրավման մասին որոշումներ կայացնելիս ճանաչել մյուս Մասնակից պետության պահանջները` որպես գույքի օրինական սեփականատիրոջ, որը ձեռք է բերվել իրավախախտումներից որևէ մեկը կատարելու հետևանքով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան: