Հոդված 56. Հատուկ համագործակցություն
Հոդված 56. Հատուկ համագործակցություն
Չխախտելով իր ներքին օրենսդրությունը` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք նրան հնարավորություն կտան, առանց վնասելու իր սեփական քննությունը, քրեական հետապնդումը և դատաքննությունը, առանց նախնական խնդրանքի` մյուս Մասնակից պետությանը տեղեկատվություն ուղարկել այն իրավախախտումներից ստացված եկամուտների մասին, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ նա գտնում է, որ այդպիսի տեղեկատվության բացահայտումը կարող է այն ստացող Մասնակից պետությանն օժանդակել քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն հարուցելու կամ վարելու գործում կամ կարող է հանգեցնել, սույն Կոնվենցիային համապատասխան, այդ Մասնակից պետության կողմից խնդրանքի ուղարկմանը: