Հոդված 57. Ակտիվները վերադարձնելը և դրանք տնօրինելը
Հոդված 57. Ակտիվները վերադարձնելը և դրանք տնօրինելը
1. Սույն Կոնվենցիայի 31-րդ կամ 55-րդ հոդվածի հիման վրա Մասնակից պետության կողմից բռնագրավված գույքը պետք է տնօրինվի, ներառյալ այդպիսի գույքը, սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, նախկին օրինական սեփականատիրոջը վերադարձնելու առումով, այդ Մասնակից պետության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին և իր ներքին օրենսդրությանը համապատասխան:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ թույլատրի իր իրավասու մարմիններին վերադարձնել բռնագրավված գույքը, երբ նրանք գործում են մյուս Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան ուղարկված խնդրանքով` հաշվի առնելով բարեխիղճ երրորդ Կողմերի իրավունքները:
3. Սույն Կոնվենցիայի 46-րդ և 55-րդ հոդվածներին և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` հայցվող Մասնակից պետությունը պետք է.
ա) պետական միջոցների հափշտակության կամ հափշտակված պետական միջոցների լվացման դեպքում, ինչպես այդ մասին նշվում է սույն Կոնվենցիայի 17-րդ և 23-րդ հոդվածներում, եթե բռնագրավումն իրականացվել է 55-րդ հոդվածին համապատասխան և հայցող Մասնակից պետությունում կայացված վերջնական դատական որոշման հիման վրա, ընդ որում` այդ պահանջը հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հանվել, բռնագրավված գույքը վերադարձնի հայցող Մասնակից պետությանը.
բ) սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող որևէ այլ իրավախախտումից ստացված եկամուտների դեպքում, եթե բռնագրավումը կատարվել է սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածին համապատասխան և հայցող Մասնակից պետությունում կայացված վերջնական դատական որոշման հիման վրա, ընդ որում` այդ պահանջը հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հանվել, բռնագրավված գույքը վերադարձնի հայցող Մասնակից պետությանը, եթե հայցող Մասնակից պետությունը հայցվող Մասնակից պետությանը խելամտորեն ապացուցում է այդպիսի բռնագրավված գույքի նկատմամբ ավելի վաղ գոյություն ունեցող իր սեփականության իրավունքը կամ, եթե հայցվող Մասնակից պետությունը հայցող Մասնակից պետությանը պատճառված վնասը ընդունում է որպես հիմք, բռնագրավված գույքը վերադարձնելու համար.
գ) բոլոր մյուս դեպքերում առաջնահերթության կարգով պետք է քննարկի բռնագրավված գույքը հայցող Մասնակից պետությանը վերադարձնելու, այդպիսի գույքը նախկին օրինական սեփականատերերին վերադարձնելու կամ հանցագործությունից տուժածներին փոխհատուցում վճարելու մասին հարցը։
4. Համապատասխան դեպքերում, եթե միայն Մասնակից պետություններն այլ որոշում չընդունեն, հայցվող Մասնակից պետությունը կարող է հանել քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության ընթացքում կրած խելամիտ ծախսերը, որոնք, սույն հոդվածի համաձայն, հանգեցրել են բռնագրավված գույքի վերադարձմանը կամ դրա տնօրինմանը։
5. Համապատասխան դեպքերում Մասնակից պետությունները կարող են հատուկ քննարկել յուրաքանչյուր առանձին դեպքում բռնագրավված գույքի վերջնական տնօրինման վերաբերյալ համաձայնագրեր կամ փոխընդունելի պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը: