Անցնել բովանդակությանը

Հոդված 62. Այլ միջոցներ. սույն Կոնվենցիայի իրականացումը տնտեսական զարգացման և տեխնիկական օգնության միջոցով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 62. Այլ միջոցներ. սույն Կոնվենցիայի իրականացումը տնտեսական զարգացման և տեխնիկական օգնության միջոցով

1. Մասնակից պետությունները պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք կնպաստեն սույն Կոնվենցիայի ամենանպաստավոր իրականացմանը, որքանով դա հնարավոր է, միջազգային համագործակցության միջոցով` հաշվի առնելով կոռուպցիայի բացասական հետևանքներն ամբողջությամբ վերցրած հասարակության համար, այդ թվում՝ կայուն զարգացման համար:

2. Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է, միմյանց հետ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգված ձևով, պետք է որոշակի ջանքեր գործադրեն հետևյալի համար.

ա) տարբեր մակարդակներում զարգացող երկրների հետ իրենց համագործակցության ակտիվացման համար` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում վերջիններիս հնարավորություններն ամրապնդելու նպատակներով.

բ) ֆինանսական և նյութական օգնության ընդլայնման` կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետության գործում զարգացող երկրների ջանքերը պաշտպանելու և սույն Կոնվենցիայի հաջող իրականացման համար նրանց օգնություն ցույց տալու նպատակներով.

գ) զարգացող երկրներին և անցումային տնտեսություն ունեցող երկրներին տեխնիկական աջակցություն ցույց տալու` սույն Կոնվենցիայի իրականացման կապակցությամբ նրանց պահանջմունքների բավարարմանն օժանդակելու նպատակներով:

Այդ նպատակով Մասնակից պետությունները պետք է ձգտեն համարժեք և կանոնավոր կերպով կամավոր վճարումներ կատարել Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսավորման մեխանիզմում այդ նպատակի համար նախատեսված հաշվին: Մասնակից պետությունները, իրենց ներքին օրենսդրությանը և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են նաև հատուկ քննարկել վերոհիշյալ հաշվին սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան բռնագրավված` հանցագործություններից ստացված դրամական միջոցների կամ եկամուտների կամ գույքի համապատասխան արժեքի որոշակի տոկոսը փոխանցելու հնարավորությունը.

դ) համապատասխան դեպքերում այլ պետություններին և ֆինանսական հիմնարկներին խրախուսելու և համոզելու` միանալ սույն հոդվածին համապատասխան ձեռնարկվող իրենց ջանքերին, այդ թվում՝ զարգացող երկրների համար կադրերի նախապատրաստման և ժամանակակից սարքավորումների մեծ ծավալ ապահովելու միջոցով, որպեսզի նրանց աջակցություն ցուցաբերվի սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու գործում:

3. Որքանով հնարավոր է, այդ միջոցները չպետք է վնաս պատճառեն օտարերկրյա օգնության առնչությամբ գոյություն ունեցող պարտավորություններին կամ երկկողմ, տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով ֆինանսական համագործակցության վերաբերյալ այլ պայմանավորվածություններին:

4. Մասնակից պետությունները կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ նյութատեխնիկական օգնության մասին` նկատի ունենալով ֆինանսական պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով նախատեսված միջազգային համագործակցության արդյունավետության ապահովման համար, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ու բացահայտման և դրա դեմ պայքարի համար:

Գ լ ու խ VII

Իրականացման մեխանիզմները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։